Записи с меткой ‘հետքեր’

Կախարդական ասեղներ՝ մեզորոլլեր

mezoroller

Մեզորոլլերը վերջերս է հայտնվել պրակտիկ կոսմետոլոգների արսենալում, այդ իսկ պատճառով դեռևս ամուր դիրք չի գրավում բուժիչ ու երիտասարդեցնող պրոցեդուրաների շարքում։ Սակայն այս գործիքը, որին նաև դերմարոլլեր են անվանում, ի վիճակի է լուծելու պրոբլեմների բավականին մեծ  շրջան, ընդ որում ոչ միայն կոսմետոլոգի կաբինետում, այլ նաև որպես սատարող թերապիա տնային պայմաններում։