Ճարպոտ մաշկի խնամք

charpot mashki xnamq

Մաշկի յուրաքանչյուր տիպ պահանջում է հատուկ խնամք։ Դա հատկապես վերաբերվում է ճարպոտ ու պրոբլեմատիկ մաշկին, քանի որ գոյություն ունի գործողությունների մի ամբողջ ցուցակ, որոնք չի կարելի անել այս տիպի մաշկի դեպքում։ Դրա համար անհրաժեշտ է հստակ հասկանալ ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ ճարպոտ մաշկի խնամքի ժամանակ, որ կոմպոնենտներն են նպաստում ճարպագեղձերի ակտիվության նվազմանը և որոոնք՝ հակառակը։ Բացի այդ հաճախ ճարպոտ մաշկը բերում է մի շարք այլ պրոբլեմների առաջացմանը, և պետք է հասկանալ, թե ինչպես ճիշտ պայքարել դրանց դեմ։

Ինչու՞մ է կայանում ճարպոտ մաշկի խնամքը

Ճարպոտ մաշկը հատուկ խնամք է պահանջում՝ մաքրող ու լվացող միջոցների կիրառմամբ։
Մաքրումը պետք է կատարվի նուրբ, ինչքան էլ որ կոպիտ ու ճարպոտ լինի մաշկը։ Պրոբլեմատիկ ու ճարպոտ մաշկի խնամքի միջոցների մեջ կիրառվում են օճառներ, փրփուրներ, էմուլսիաներ, գելեր, կաթիկներ, լոսյոններ, տոնիկներ։ Լվացման համար ճիշտ է օգտագործել գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր, չտրորել մաշկը ձեռքերով կամ սպունգով, երեսից լավ լվանալ մաքրող միջոցը։

Ճարպոտ մաշկի խնամքը կայանում է հետևյալում

•    Որակյալ մաքրում
•    Միկրոբային տարածելիության պակասեցում
•    Ճարպի արտադրության պակասեցում
•    Հիպերկեռատոզի վերացում
•    Մաշկի խոնավեցում
•    Պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Պահանջներ ճարպոտ մաշկի խնամքի միջոցների նկատմամբ
Մաքրող միջոցները պետք է ունենան նեյտրալ կամ թթու pH, քանի որ հիմնային միջավայրը բարենպաստ միջավայր է P. Acnes բազմացման համար։
Պետք է խուսափել սովորական օճառից և օգտագործել սինդետային օճառ, այսպես կոչվող «օճառ առանց օճառի», որն ունի թուլյ թթվային pH (5,5-7,0):
Դեմքը մաքրելու նպատակով գերադասելի է օգտագործել փրփրող մաքրող գել, որը պարունակում է ամմոնիումի լակտատ և ունի կերատոկարգավորիչ աղդեցություն։
Պետք է լվացվել օրական 1-2 անգամ, իսկ լվացող միջոցի ընտրությունը կախված է հաճախորդի մաշկի անհատական զգացողությունից։

Որոշ մարդկանց մոտ հաճախակի լվացվելը բերում է էրիթեմատոզ-սկվամող երևույթների առաջացմանը և մաշկի պաշտպանողական ֆունկցիայի իջեցմանը։ Այդ մարդկանց կարելի է խորհուրդ տալ միցելյար մաքրված ջուր, որն օգտագործում են նաև դիմահարդարումը մաքրելու համար։
Միցելյար ջուրն օգտագործում են նաև որպես խնամքի միջոց ճարպոտ մաշկի դեպքում՝ առավոտյան մաշկը մաքրելու ու այն բուժական կոսմետիկայի օգտագործմանը նախապատրաստելու համար, և երեկոյան դիմահարդարումը հանելու, մաշկի ավելորդ ճարպն ու քրտինքը մաքրելու, մաշկը առողջացնելու համար։ Լավ մաքրելուց հետո շաբաթը 2 անգամ ցանկալի է օգտագործել սկրաբ։
Ճարպոտ մաշկի ճիշտ խնամքը կօգնի կանխարգելել ակնեի առաջացումն ու մաշկի արտաքին տեսքի վատացումը։

Կիսվել ընկերների հետ

0
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղում դեպի ձեր կայք.

թողնել մեկնաբանություն