Մարմնակազմվածքի ներարկումային շտկում

lipolitik

Յուրաքանչյուրիս մարմնի վրա կան ճարպի կողմից «սիրված» տեղեր։ Մենք քաշ ենք հավաքում, նիհարում ենք, սակայն «պրոբլեմատիկ» հատվածները կարծես թե մեր հսկայական ջանքերը չեն էլ նկատում։ Սպորտային պարապմունքները, զանազան դիետաները իջեցնում են մարմնի ընդհանուր քաշը, հատկապես ակտիվ նիհարում են այն հատվածները, որոնք այնպես էլ մեզ չէին խանգարում։ Ինչու՞։

Օրգանիզմում ճարպի կուտակումների տեղակայումը պայմանավորված է գենետիկորեն և ծնված օրվանից չի փոխվում։ Այնտեղ տեղակայված ճարպային բջիջները քանակապես չեն շատանում, այլ մեծանում են ծավալով։ Քաշ հավաքելուն պես այդ հատվածները առաջինն են «լցվում» և ամենավերջում նիհարում։ Բացի այդ ավելի դժվար նիհարում են այն հատվածները, որոնց վրա քիչ ծանրաբեռնվածություն է դրված։  Խոշոր, ակտիվ աշխատող մկանների վրա տեղակայված զոնաները՝ ձեռքերը, ոտքերը ավելի քիչ են քաշ հավաքում, քան, օրինակ, փորը, կրկնակզակը, «գալիֆե»-յի հատվածը։ Ստացվում է, որ սպորտի միջոցով ազդրերի վրայի «ականջիկներից» ազատվել կստացվի միայն, երբ որ մյուս՝ ավելի նիհար հատվածների վրա այլևս ոչ մի ճարպ չի մնա, ու դեռ դա էլ փաստ չէ։

Այս պրոբլեմի վերացման վիրահատական ճանապարհը վաղուց է հայտնի, դա լիպոսակցիան է։ Բայց մենք այստեղ չենք քննարկի այդ մեթոդի պլյուսներն ու մինուսները։ Նրանք, ում մոտ գերակշռեցին պլյուսները, արդեն արել են այդ վիրահատությունը։ Իսկ ով չընդունեց վիրահատական եղանակը, նրանց հայտնում ենք, որ  գոյություն ունի    ճարպից ձերբազատվելու ոչ վիրահատական միջոց։

lipolitik2Ճարպայրիչ միկրոներարկումները կամ լիպոլիտիկ պրեպարատների ներարկումները ճարպային հյուսվածքի մեջ ունեն նույն նպատակը, ինչ վիրահատական լիպոսակցիան, այսինքն՝ ճարպային բջիջների քայքայում։ Լիպոլիզը (ճարպային բջիջների քայքայումը) տեղի է ունենում դեղորայքի քիմիական ազդեցության շնորհիվ,  որը բժիշկը ներարկում է անմիջապես ճարպային հյուսվածքի մեջ։ Մտնելով ճարպային բջիջների մեջ, պրեպարատն առաջացնում է նրանց անդառնալի քայքայում։

Ի տարբերություն վիրահատական լիպոսակցիայի, սրա ազդեցությունը աստիճանաբար է լինում։ Անհրաժեշտ կլինի մի քանի պրոցեդուրա, իսկ կուրսի տևողությունը կախված է ճարպի ծավալից։ Լիպոլիտիկ կոկտեյլը ներարկման տեղում լավացնում է արյան շրջանառությունը, հեշտացնում է ավշի (лимфа) արտահոսքը, հեռացնում է ավելորդ հեղուկը։ Պրոցեդուրան ցավոտ չէ, շատ ժամանակ չի պահանջում ու անհրաժեշտություն չկա կտրվելու առօրյա կյանքից։
Քանի որ ծավալները աստիճանաբար են փոքրանում, դա թույլ է տալիս, որպեսզի մաշկը վերականգնի իր տոնուսն ու չկախվի։

lipolitik1Պետք է նշել, որ այս պրոցեդուրան ընդհանուր նիհարեցման ձև չէ։ Պետք չէ մտացել, որ կարող եք շատ ուտել ու քիչ շարժվել, բայց կատարել լիպոլիտիկի ներարկումն ու նիհարել մոտ 10 կգ-ով։ Սա օգնություն է մարմնակազմվածքի շտկման այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ զբաղվում են դրանով։
Հետևե՛ք ձեր կազմվածքին, եղե՛ք առողջ ու երջանիկ։

Կիսվել ընկերների հետ

0
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղում դեպի ձեր կայք.

թողնել մեկնաբանություն