Քիթ-շրթունքային ծալքերի կոնտուրային պլաստիկա

qit-shrtunqayin calqeri konturayin plastika

Քիթ-շրթունքային ծալքերի կոնտուրային պլաստիկան՝ դա էֆֆեկտիվ մեթոդիկա է, որը թույլ է տալիս ստանալ դեմքի երիտասարդեցման արտահայտված էֆֆեկտ։ Տարիքի հետ այտերի հյուսվածքներն իջնում են ներքև, որի հետևանքով էլ քիթ-շրթունքային ծալքերը դառնում են առավել արտահայտված ու դեմքին հաղորդում են հոգնած, ծերացած տեսք։

Դրանից խուսափել թույլ են տալիս ժամանակակից ներարկումային մեթոդիկաները։
Սովորաբար քիթ-շրթունքային ծալքերը սկսում են արտահայտվել մոտ  30 տարեկանում, սակայն որոշ մարդկանց մոտ հնարավոր է նաև ավելի վաղ հասակում։

Դրանց կորրեկցիան կարելի է կատարել ցանկացած հասակում, սակայն ֆիլլերի ներմուծման վերջնական որոշումը կայացնում է մասնագետը։

Քիթ-շրթունքային ծալքերի կոնտուրային պլաստիկայի էությունը կայանում է հատուկ նյութերի՝ ֆիլլերների, ներմուծումը քիթ-շրթունքային ծալքերի մեջ, որի շնորհիվ լրացվում է պակասող հյուսվածքների ծավալը։ Սակայն պրոցեդուրան պահանջում է մասնագետի բարձր որակավորում։ Հաճախ միայն ֆիլլերի ներմուծումը բավական չի լինում երիտասարդեցման բարձր էֆֆեկտ ստանալու համար։ Անհրաժեշտ է կոմպլեքս մոտեցում, որը ենթադրում է նաև մոտակա հյուսվածքների կորրեկցիա, որն էլ կտա հիասքանչ արդյունք։

noso-gubkiՔիթ-շրթունքային ծալքերի կոնտուրային պլաստիկայի էֆֆեկտիվությունը

Քիթ-շրթունքային ծալքերի կոնտուրային պլաստիկան թույլ է տալիս հասնել հետևյալ արդյունքների անմիջապես պրոցեդուրայից հետո․
•    Քիթ-շրթունքային ծալքերի ավելի թույլ արտահայտվածություն
•    Թշերի տարիքային պտոզի (կախվախության) վերացում
•    Դեմքն ավելի երիտասարդ ու գրավիչ է երևում միջինը 6-12 ամիսների ընթացքում
Ֆիլլերի ներծծվելուց հետո կարող եք պրոցեդուրան կրկնել։ Այն անվտանգ է ու շատ էֆֆեկտիվ, հատկապես արտահայտված քիթ-շրթունքային ծալքերի դեպքում։

Կիսվել ընկերների հետ

0
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղում դեպի ձեր կայք.

թողնել մեկնաբանություն