Բիոռևիտալիզացիա

biorevitalizacia

Գաղտնիք չէ, որ մոտավորապես սկսած 25 տարեկանից մեր մաշկի վրա սկսում են հայտնվել ծերացման առաջին նշանները։ Եվ եթե այդ ժամանակ դրանք հնարավոր է թաքցնել զանազան քսուքների կամ այլ կոսմետիկ միջոցների շնորհիվ, ապա մոտ 35 տարեկանից հետո դա շատ դժվար կլինի։ Ոչ բոլորն են պատրաստ դիմել վիրահատական երիտասարդեցնող միջոցների։ Ահա այդ կանանց համար այժմ գոյություն ունի մաշկի երիտասարդեցման նոր, ոչ վիրահատական մեթոդ՝ ։

Ի՞նչ է բիոռևիտալիզացիան

Այս մեթոդի հիմքում ընկած է միկրոներարկումների միջոցով մաշկի մեջ հիալուրոնաթթվի ներմուծումը։ Վերջինս հանդիսանում է մեր մաշկի բնական բաղադրիչներից մեկը և ինքնուրույն արտադրվում է օրգանիզմում, ու հատկապես նա է պատասխանատու մաշկի բնական խոնավության, նրա ձգվածության և երիտասարդ տեսքի համար։ Սակայն տարիքի հետ հիալուրոնաթթվի արտադրությունը դանդաղում է, որի հետևանքով էլ մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, ձեռք է բերում թորշոմած ու խամրած տեսք, առաջանում են կնճիռներ։ Բիոռևիտալիզացիան ոչ միայն մատակարարում է հիալուրոնաթթու մաշկի բջիջներին, այլ նաև խթանում է սեփական կոլլագենի ու էլաստինի արտադրությունը։ Այս պրոցեդուրայի շնորհիվ կարելի է բավականին երկար ժամանակ պահպանել մաշկի երիտասարդ ու թարմ տեսքը, ինչպես նաև կատարել արդեն իսկ առաջացած կնճիռների և ծերացման այլ նշանների կորրեկցիա։

biorevitalizaciaԲիոռևիտալիզացիան ոչ միայն էֆֆեկտիվ ձևով պայքարում է մաշկի ծերացման, այլ նաև կուպերոզի, պիգմենտային հետքերի դեմ, բարելավում է մաշկի արտաքին տեսքը, վերականգնում է նրա կառուցվածքը՝ մաքսիմալ մոտեցնելով առողջ ու երիտասարդ մաշկին։

Այն կիրառելի է մաշկի ցանկացած հատվածում, որտեղ անհրաժեշտ է մաշկի վերականգնում։ Իսկ քանի որ տոնուսի ու էլաստիկության նվազումը ավելի շուտ տեղի է ունենում մարմնի բաց հատվածներում, ուստի բիոռևիտալիզացիա կատարում են հիմնականում դեմքի, պարանոցի, դեկոլտեի, ձեռքերի վրա։

Թեև առաջին իսկ պրոցեդուրայից հետո կզգաք բիոռևիտալիզացիայի դրական ազդեցությունը, սակայն արդյունքն ամրապնդելու համար ցանկալի է անցնել բուժման կուրս, որը բաղկացած կլինի 3-5 պրոցեդուրայից՝ կախված մաշկի նախնական վիճակից, 2 շաբաթ ընդմիջումով։ Արդյունքը կպահպանվի մոտ մեկ տարի, որից հետո կրկին կարող եք կրկնել։

Բիոռևիտալիզացիայի ցուցումները

  • չոր և թորշոմող մաշկ
  • ջրազրկված մաշկ
  • պիգմենտային հետքերի առկայություն
  • մաշկի էլաստիկության, տուրգորի անկում
  • մաշկի վերականգնում լազերային հղկումից, քիմիական խորը պիլինգներից հետո
  • մաշկի վաղաժամ ծերացում շրջակա միջավայրի բացասական ազդեցության ու վնասակար սովորությունների պատճառով
  • վերականգնում պլաստիկ վիրահատությունից հետո

Բիոռևիտալիզացիայի հակացուցումները

  • մաշկային հիվանդություններ
  • բորբոքման օջախներ կատարվող հատվածում
  • քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան
  • հղիություն, լակտացիա
  • ալլերգիա ներմուծվող պրեպարատի նկատմամբ
  • աուտոիմուն հիվանդությունների առկայություն
  • հակվածություն կելոիդ սպիերի առաջացման  նկատմամբ
  • արյան մածուցիկությունը նվազեցնող դեղորայքի ընդունում

Պրոցեդուրայից հետո կարող է նկատվել մաշկի կարմրություն կամ գունատություն, այտուցվածություն, ցավոտություն ներարկման տեղերում, հնարավոր են նաև մանր կապտուկներ։ Սակայն այս երևույթները ժամանակավոր են ու կանցնեն 1-2 օրից։

Խորհուրդներ պրոցեդուրայից հետո

Պրոցեդուրայից հետո 1-2 օրվա ընթացքում չի թույլատրվում մակիյաժի կամ այլ կոսմետիկ միջոցների օգտագործումը, բացի բժշկի կողմից նշանակվածներից։  Մեկ շաբաթվա ընթացքում չի կարելի հաճախել սաունա, բաղնիք, լողավազան, զբաղվել սպորտով, իսկ պրոցեդուրայից երկու շաբաթ առաջ ու հետո հակացուցված են արևային լոգանքներն ու սոլյարիի հաճախումները։ Խուսափեք նաև  ալկոհոլի օգտագործումից ու ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներից։

Կիսվել ընկերների հետ

0
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղում դեպի ձեր կայք.

թողնել մեկնաբանություն