Ոչ վիրահատական ռինոպլաստիկա․ քթի կորրեկցիա առանց «դանակի» տակ ընկնելու

rinoplastika

Յուրաքանչյուր երկրորդ մարդ երբևիցե մտածել է քթի ձևը փոխելու մասին։ Սակայն ռադիկալ փոփոխության շատ քչերն են համարձակվում գնալ, չէ՞ որ քթի վիրահատությունը՝ դա ռադիկալ միջոց է, որից հետո ոչինչ փոխել չի լինի։ Իսկ եթե հանկարծ վիրահատության արդյունքը Ձեզ դուր չգա՞։ Ցավոք, արդեն հետդարձի ճանապարհ չի լինի։ Այդ իսկ պատճառով, բժիշկների ու կոսմետոլոգների համատեղ ջանքերով ստեղծվեց քթի կորրեկցիայի  նոր միջոց՝ ոչ վիրահատական ։
Ոչ վիրահատական ռինոպլաստիկայի նպատակն է քթի ձևի կայուն, բայց ժամանակավոր  փոփոխությունը։ Նրա շնորհիվ կարելի է քիթն ուղիղ դարձնել, վերացնել ավելորդ փոսիկնեը կամ բարձրությունները, թեթևակի բարձրացնել քթի ծայրը։ Սակայն փոքրացնել կամ էապես փոփոխել քթի ձևը այս մեթոդով հնարավոր չէ։
Ոչ վիրահատական ռինոպլաստիկայի էությունը կայանում է որոշակի նյութերի՝ ֆիլլերների, ներարկումը մաշկի տակ։ Ներարկվող ֆիլլերի ծավալն ու ներարկման տեղը կախված է բժշկի առջև դրված խնդրից։
Հիմնական ցուցումները
1.    Քթի ասիմմետրիա
2.    Փոսիկներ, անհարթություններ
3.    Քթի ծայրի դեֆեկտներ
4.    Քթի սապատ կամ ներընկած մեջք
5.    Ռեկոնստրուկցիա տրավմաներից հետո
6.    Հետվիրահատական անհարթությունների ուղղում
7.    Մաշկի թորշոմածություն կամ կախվածություն
Վերականգնողական շրջանը շատ կարճ է տևում՝ արդեն հաջորդ օրը կարող եք վերադառնալ սովորական կյանքի, իսկ վերջնական արդյունքը երևում է 3-4 օր հետո։ Շատ հազվադեպ կարող են առաջանալ թեթև կապտուկներ կամ տեղային այտուց։ Սակայն դրանք անհետանում են ինքնուրույն շատ կարճ ժամանակում։
Ճիշտ կատարված ոչ վիրահատական ռինոպլաստիկան ու ճիշտ հետվիրահատական խնամքը  թույլ կտան վալելել ձեր նոր քիթը 12-18 ամիս։ Դրանից հետո ցանկության դեպքում կարող եք կրկնել պրոցեդուրան։

Կիսվել ընկերների հետ

0
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղում դեպի ձեր կայք.

թողնել մեկնաբանություն