Կախարդական ասեղներ՝ մեզորոլլեր

mezoroller

Մեզորոլլերը վերջերս է հայտնվել պրակտիկ կոսմետոլոգների արսենալում, այդ իսկ պատճառով դեռևս ամուր դիրք չի գրավում բուժիչ ու երիտասարդեցնող պրոցեդուրաների շարքում։ Սակայն այս գործիքը, որին նաև դերմարոլլեր են անվանում, ի վիճակի է լուծելու պրոբլեմների բավականին մեծ  շրջան, ընդ որում ոչ միայն կոսմետոլոգի կաբինետում, այլ նաև որպես սատարող թերապիա տնային պայմաններում։

Ո՞րն է դեմքի մաշկի վրա մեզորոլլերի ազդեցության էությունը

mezorollerԴերմարոլլերը իրենից ներկայացնում է ռոլիկ, որի վրա կան բազմաթիվ մանր ասեղներ։ Դեմքի մեզորոլլերի ասեղները կարող են լինել  0.2 — 2 մմ , ընդ որում  1 մմ ու ավել ասեղներով րոլլերը օգտագործվում է միայն մասնագետի կողմից կաբինետային պայմաններում։

Դերմարոլլերի կիրառման պրոցեդուրան ենթադրում է ասեղների գրգռող ազդեցությունն ու դեղանյութի ներմուծումը մաշկի մեջ, որը նպատակ ունի լուծելու այս կամ այն խնդիրը։ Մեզորոլլերի ասեղները ծակծկում ու փխրեցնում են էպիդերմիսը, ինչի շնորհիվ մաշկին քսվող դեղանյութը ներմուծվում է մաշկի ավելի խորը շերտեր։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դերմարոլլերի կիրառման դեպքում նյութի կլանումը մաշկի կողմից մոտ 8 անգամ ավելի լավ է կատարվում։

Իր հերթին, այսպես կոչված միկրոասեղային թերապիան, նպաստում է հյուսվածքների ռեֆլեկտոր պատասխան ռեակցիային, որն արտահայտվում է մազանոթներում արյան շրջանառության ուժեղացմամբ, բջիջների ակտիվացմամբ, որոնք պատասխանատու են էլաստինի, կոլլագենի թելիկների սինթեզի համար, արագացված ռեգեներատիվ պրոցեսսներով։

Այս պրոցեսսների արդյունքը լինում է այն, որ

  • ավելի քիչ է արտահայտվում մաշկի թորշոմածությունը, մաշկը ձգվում է
  • վերանում են մանր կնճիռները
  • նեղանում են ծակոտիները
  • դեմքի գունավուրումը դառնում է առավել հավասարաչափ, ձեռք է բերում փայլ, թարմություն

Մասնագետները հավաստիացնում են, որ որոշակի դեպքերում ու ցուցումների ժամանակ մեզորոլլերային թերապիան իր էֆֆեկտիվությամբ ավելի բարձր կարող է լինել քիմիական պիլլինգներից ու լազերային հղկումից։

Դեմքի մեզորոլլերային թերապիայի ցուցումները

mezoroller

Դերմարոլլերի շնորհիվ կարելի է լուծել հետևյալ խնդիրները․

  • հետքերի, ստրիաների, ատրոֆիկ սպիերի արտահայտվածության թուլացում
  • մանր կնճիռների հարթեցում
  • նեղացնել լայնացած ծակոտիները և լավացնել դեմքի մաշկի տեքստուրան
  • պակասեցնել պիգմենտային հետքերի գունավորումը
  • ամրացնել մազարմատները և լավացնել մազերի աճը

Մեզորոլլերի կիրառումը արագացնում է դերմայի վերականգնողական պրոցեսսները, կոլլագենի սինթեզը, դեմքի օվալը ձգվում է ու դառնում ավելի հստակ, մաշկը բավականին

Հաճախորդների համար այս պրոցեդուրան լավ է նաև այն պատճառով, որ ունի  կարճ ռեաբիլիտացիոն շրջան, մաշկի գրգռվածությունն անցնում է 1-2 օրվա ընթացքում՝ չթողնելով ոչ մի վերք ու սպի։ Դերմարոլլերը յուրաքանչյուր հաճախորդի համար անհատական է, որն էլ ավելի ապահով է դարձնում պրոցեդուրան

Մեզորոլլերի ռեգուլյար օգտագորցումը՝ համակցված անհատական ընտրված կոսմետիկ միջոցների հետ, ինչպես նաև արդյունքների ամրապնդումը տնային խնամքով, թույլ է տալիս հասնել հիանալի երիտասարդեցնող էֆֆեկտի առանց մեծ ֆինանսական ծախսերի հաճախորդի կողմից։

 

Կիսվել ընկերների հետ

0
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղում դեպի ձեր կայք.

թողնել մեկնաբանություն