Դեմքի ուրվագծային (կոնտուրային) պլաստիկա

կոնտուրային պլաստիկա, konturayin plastika

Դեմքի կոնտուրային պլաստիկան դեմքի կորրեկցիայի և կնճիռների հարթեցման ձև է ներարկումների օգնությամբ, որոնց ժամանակ հատուկ նյութերը — ֆիլլերները, ներարկվում են մաշկի տակ։

Այժմ ավելի շատ կանայք ու տղամարդիկ են հակված արտաքինի կորրեկցիայի ոչ արյունոտ եղանակներին։ Կոնտուրային պլաստիկան թույլ է տալիս արագ, առանց երկարատև ռեաբիլիտացիայի ու համեմատաբար մատչելի երիտասարդեցնել դեմքն ու ուղղել թերությունները։

Կոնտուրային պլաստիկայի ցուցումները
Պետք է հիշել, որ կոնտուրային պլաստիկան հիմնականում ուղղված է երիտասարդեցման արտաքին էֆֆեկտ ստանալու համար։ Նրա շնորհիվ կարելի է վերացնել գրեթե կնճիռների ու ծալքերի գրեթե բոլոր տեսակները, դեմքի ասիմմետրիան, կորրեկցիայի ենթարկել շրթունքների ձևն ու ավելացնել նրանց ծավալը, ձևավորել դեմքի գրեթե ցանկացած մասի ծավալը։

Ուրվագծային պլաստիկայի համար ֆիլլերներ
Ֆիլլերները — դրանք գելանման նյութեր են։ Դրանց հիմքում հիմնականում ընկած է հիալուրոնաթթուն, սակայն կարող են լինել նաև այլ կոմպոնենտներ, բայց դրանք մեր օրգանիզմի համար օտար նյութեր են, հետևաբար հաճախակի կարող են ալլերգիա առաջացնել ու չընդունվել օրգանիզմի կողմից։
Այդ նյութերը տարբերվում են իրարից հիմնականում իրենց պնդությամբ ու երիտասարդեցնող էֆֆեկտի վերացման արագությամբ։

Հակացուցումներ
Ցանկացած, նույնիսկ ամենաանվնաս նյութն ունի հակացուցումներ։ Բացառություն չեն նաև հիալուրոնաթթվի գելերը։
Դրանք են․
հղիություն, լակտացիա
արյան հիվանդություններ
օնկոլոգիա
բակտերիալ ու վիրուսային ինֆեկցիաներ
ապագա ներարկման տեղում մաշկի վնասվածքներ

Պլաստիկան անց է կացվում ամբուլատոր, բավական է մեկ պրոցեդուրա։ Այն տևում է 15-40 րոպե։ Արդյունքն երևում է անմիջապես պրոցեդուրայից հետո, սակայն վերջնական գնահատական աշխատանքին պետք է տալ 1 շաբաթ անց։ Հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերի օգտագործման դեպքում էֆֆեկտը պահպանվում է 4-6 ամսից մինչև 18 ամիս։

Բարդություններ
Ցավոք, առանց բարդությունների անհնար է նույնիսկ այսպիսի՝ մարդկային օրգանիզմին հարազատ նյութի հետ, ինչպիսին հիալուրոնաթթուն է։
Հիմնաական բարդություններն են ցավը նյութի ներարկման ժամանակ, այտուցներն ու կապտուկները, ներարկման տեղում բորբոքումը, ֆիլլերի արտափքումն ու միգրացիան։

Սակայն, չնայած հնարավոր բարդություններին, տարեցտարի ավելանում է կոնտուրային պլաստիկա անել ցանկացողների թիվը։ Համեմատելով ուրվագծային պլաստիկայի ու դեմքի վիրահատակ ձգման գները, ինչպես նաև ռիսկերն ու արդյունքները, այսպիսի տենդենցն արդարացված է։

Կիսվել ընկերների հետ

0
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն, կամ հղում դեպի ձեր կայք.

թողնել մեկնաբանություն